Ադրբեջանցիները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ
Այսօր ժամը 12:00-ին և 12։30–ին հակառակորդը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո ադրբեջանական կողմի կրակոցները Իջևանի հատվածում լռել են: Panorama.am-ին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց, որ հայկական կողմը տուժածներ չունի:
Նա նաև նշեց, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունը, թե հայկական կողմը թիրախավորել է իրենց մի քանի բնակավայրեր, իրականությանը չեն համապատասխանում:
«Ելնելով մեր մարտավարությունից՝ մենք երբեք բնակավայրեը չենք թիրախավորում»,- ասաց Շ.Ստեփանյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
- Հակառակորդի հրազենից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան