Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Սանկտ Պետերբուրգում
Կորոնավիրուսային վարակի առաջին դեպքն է հայտնաբերվել Լենինգրադի մարզի Կուդրովո քաղաքում։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ կնոջ մոտ վիրուսը հայտնաբերվել է Իտալիայից վերադառնալուց հետո։
Ներկայումս վարակված քաղաքացին հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգի Բոտկինի հիվանդանոցում: Նրա վիճակը գնահատվում է բավարար:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն ՝ COVID-2019:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա»
- Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը՝ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Կորոնավիրուս. Բելգիան, Գերմանիայի մի քանի շրջաններ ևս փակեցին դպրոցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան