Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքն է գրանցվել ՄԱԿ-ի կենտրոնակայանում
Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում։ Հիվանդը կազմակերպությունում Ֆիլիպինների մշտական առաքելության աշխատակից է։ Այս մասին ռուսական Ինտերֆաքս գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
«Հասարակության անվտանգության և թափանցիկության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ Ֆիլիպինների մշտական առաքելության մեր գործընկերը հինգշաբթի կորոնավիրուսի թեստավորման դրական արդյունք է ստացել», - ասվում է առաքելության նամակում:
Փաստաթղթով հայտնվում է, որ Մշտական առաքելության հիվանդ աշխատակիցը զբաղվում է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի Իրավաբանական հարցերով վեցերորդ հանձնաժողովի գործերով։
«Վերջին անգամ նա 30 րոպեով ՄԱԿ էր այցելել անցած երկուշաբթի՝ մարտի 9-ին: Այն ժամանակ նա ոչ մի ախտանիշ չի ունեցել», - ասվում է զեկույցում:
«Ներկայում Ֆիլիպինների առաքելությունը փակ է, բոլոր աշխատակիցներին հանձնարարվել է հիվանդության ախտանիշների դեպքում դիմել բժշկական օգնություն: Մենք ենթադրում ենք, որ բոլորս վարակված ենք», - ասվում է զեկույցում:
Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի Կանադայի մշտական առաքելությունը դիվանագիտական ներկայացուցչություններից առաջինը նախօրեին հայտարարել է աշխատակիցների հեռավար աշխատանքի անցնելու մասին՝ քաղաքում կորոնավիրուսի տարածման պատճառով:
Դիվանագիտական առաքելությունը բացատրել է, որ այդ որոշումը կայացվել է Նյու Յորքի նահանգի նահանգապետի՝ Քուոմոյի կողմից հայտարարված արտակարգ միջոցառումների կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին