Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցավազքը
Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցավազքը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Որոշման պատճառը կապված է մեծ տարածում ստացած կորոնավիրուսի հետ: Այս դժվարին, բայց անհրաժեշտ որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը:
Պատճառն այն է, որ բազմաթիվ զգուշացումներին հակառակ, մեծաթիվ մարդիկ են եղել Սպարտայում տեղի ունեցած օլիմպիական կրակի վառման արարողությանը: Ուստի բնակավայրերով կրակի անցնելը,այն էլ հօծ բազմության պայմաններում, հնարավոր է վարակի տարածման նոր խթան հանդիսանա:
Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը «Տոկիո – 2020» կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19 –ին ` «Պանատինաիկոս» մարզադաշտում` առանց հանրության ներկայության:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները