Բիլ Գեյթսը լքել է Microsoft-ի տնօրենների խորհուրդը
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը լքել է ընկերության տնօրենների խորհուրդը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում:
Հայտնում են, որ Գեյթսը գնացել է նման քայլի, որպեսզի «ավելի շատ ժամանակ հատկացնի բարեգործությանը, ներառյալ գլոբալ առողջապահությունը, զարգացումը, կրթությունը և որպեսզի ակտիվ մասնակցություն ունենա կլիմայի փոփոխության դեմ պայքարում»:
Ընկերության հիմնադրին կառաջարկվի աշխատել որպես տեխնոլոգիայի հարցերով գործադիր տնօրենի խորհրդարական:
2014 թվականին Բիլ Գեյթսը լքել էր Microsoft-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Ամերիկյան Microsoft Corp ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի և Պոլ Ալենի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում