Ռուսաստանն ու Չինաստանը քննարկում են Լուսնի վրա համատեղ բազա ստեղծելու հարցը
Ռուսաստանը և Չինաստանը երկկողմանի աշխատանքային խմբի մակարդակով ուսումնասիրում են լուսնի վրա բազա ստեղծելու ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով իր աղբյուրներին։
«Քննարկվում են փոխգործակցության տարբեր հնարավորություններ՝ լուսնային համատեղ բազայի ստեղծման ուղղությամբ: Թե ինտեգրման ինչ աստիճան կունենան պետությունները, կքննարկվի հետագայում»,- ասել է աղբյուրը:
Ըստ նրա, այդ հարցը նախատեսվում է քննարկել տիեզերքում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի խորհրդի հաջորդ նիստերից մեկում:
Բազայի համար հիմք են հանդիսանալու այն թռիչքները, որոնք երկու երկրները նախատեսում են իրականացնել դեպի Լուսին մոտակա տարիներին: