ՏՄՊՊՀ. Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:
Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Պետական երաշխիքներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին բանկերի ներգրավման համար
- Կորոնավիրուսի տարածման մեղքի փալանը՝ ում ու ինչի վրա դնել
- ՀՀ-ում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ. ՏՄՊՊՀ
- 14.03.2020թ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
- Բագրատյան. Արդյունավետ կլինեն միայն այն միջոցառումները, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու
- Գեղամ Գևորգյան. ՀՀ-ում տնտեսվարողները սկսել են դիմակների որոշակի փոքր, լոկալ արտադրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին