Տոտո Կուտունյոյին հնարավոր է չթողնեն Մոսկվա
Իտալացի երգիչ և կոմպոզիտոր Տոտո Կուտունյոյի համերգը Կրեմլում, որը պետք է կայանա ապրիլի 9-ին, կորոնավիրուսի պատճառով չկայանալու վտանգի տակ է: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը՝ հղում անելով «Подъем» թելագրամ ալիքին, որն էլ իր հերթին հղում է արել Attackconcerts գործակալությանը:
Հաղորդվում է, որ իտալացի արտիստին հնարավոր է չթողնեն Ռուսաստան վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումների շրջանակում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալացի քաղաքացիների մուտքը ՌԴ արգելված է:
Կազմակերպիչները հիշեցնում են, որ կորոնավիրուսի դեմ ուղղված միջոցառումների շուրջ իրավիճակն ամեն օր փոխվում է, հույս են հայտնել, որ Կրեմլի պալատում նախատեսված համերգը կկայանա ըստ ծրագրի:
«Եթե ոչ՝ կտեղափոխեն աշուն: Շատ հույս ունենք, որ պետությունը կաջակցի և կլինի փոխհատուցում»,- ասել են կազմակերպիչները:
Հարակից հրապարակումներ`
- Վենեսուելան և ԱՄՆ-ն կորոնավիորուսի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել
- ՌԴ-ն սահմանափակում է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- Չինաստանից բժշկական թիմ է ժամանել Իտալիա՝ օգնելու COVID-19-ի դեմ պայքարում
- Իտալիա. COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը
- Ավինյան. մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձածները 14 օր կարանտինում կլինեն