Վենեսուելան և ԱՄՆ-ն կորոնավիորուսի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Երկրի ղեկավարը կորոնավիրուսի դեմ պայքարն անվանել է «ազգային նպատակ»։ Նա տեղեկացրել է, որ «Բոլիվարյան վահան» խորագրով քննարկմանը ներկայացվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր տարբերակները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Vedemosti.ru-ն գրում է, որ ըստ որոշման ԱՄՆ նահանգներին և քաղաքապետարաններին կտրամադրվի 50 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Որոշմամբ սահմանվել է նաև՝ բացել արտակարգ կենտրոններ յուրաքանչյուր նահանգում, իսկ հիվանդանոցներին՝ մշակել ու կիրառել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան։
Մարտի 13-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1629 դեպք, 41 մարդ մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորից թեստավորում անցած բոլոր 5 քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- 13.03.2020թ՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին