«Ֆիորենտինայի» երեք ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
«Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի երեք խաղացողի և ֆիզոթերապևտի մոտ անցկացված կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական են եղել։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջին։
«Դուշան Վլահովիչի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո թեստավորվել են Պատրիկ Կուրտոնեն, Հերման Պեցելյան և ակումբի ֆիոզթերապևտ Ստեֆանո Դայնելլին, քանի որ նրանց մոտ ևս հիվանդության ախտանշաններ են նկատվել։ Բոլոր երեք թեստերի արդյունքները դրական են եղել։ Ֆուտբոլիստները մեկուսացված են տանը, նրանց կյանքի վտանգ չի սպառնում»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։
«Ֆիորենտինան» Իտալիայի լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։ 26 խաղից հետո թիմը վաստակել 30 միավոր:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիա. COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը
- Իտալիայի վարչապետը հայտարարել է կոմերցիոն բոլոր կետերի փակման մասին՝ բացառությամբ սննդի ու դեղատների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան