Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսով զրուցել է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ զրույցից հետո համատեղ որոշում է կայացվել՝ մարտի 14-ից սկսած՝ 10-օրյա ժամկետով դադարեցնել քաղաքացիների տեղաշարժը Վրաստան- Հայաստան և Վրաստան- Ադրբեջան ուղղություններով:
Լուրը հայտնում է aliq.ge-ն։
Միևնույն ժամանակ, կողմերը պայմանավորվել են ապահովել տուն վերադառնալ ցանկացող իրենց քաղաքացիների անխափան մուտքը: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների համար:
Նույն բանը հայտնել է նաև ՀՀ փոխվարչապետ Ավինյանը, ավելացնելով. «Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան