Շփման գծում Ադրբեջանն ավելացրել է կրակոցների քանակը
Մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 230 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ՝ մարտի 1-7-ը-ը, շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի սադրանքներն ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը.Արցախի ԱԳՆ
- Ադրբեջանցիները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ
- Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից․ Զախարովան հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
- Դավիթ Շահնազարյան. Ադրբեջանը պատրաստվում է Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի
- ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
- Հակառակորդի հրազենից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան