ՌԴ-ն սահմանափակում է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ
Ռուսաստանը մարտի 16-ից սահմանափակում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Եվրամիության բոլոր երկրների հետ, բացի Մոսկվայից այդ երկրների մայրաքաղաքներ և հակառակ ուղղությամբ։ Նաև սահմանափակվում է ավիահաղորդակցությունը Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ, բացի Ժնև և Օսլո չվերթներից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են կորոնավիրուսի վարակի կանխման և պայքարի օպերատիվ շտաբից։
Նշվում է, որ նման որոշում է ընդունվել ապահովելու երկրի անվտանգությունը, պաշտպանելու հանրային առողջությունը և ՌԴ տարածքում նոր կորոնավիրուսը չտարածելու համար։
Հարակից հրապարակումներ`
- 13.03.2020թ՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
- Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Սանկտ Պետերբուրգում
- Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել
- Կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 5000-ը
- Բելառուսում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 27-ի
- Կորոնավիրուսի պատճառով հանդիպումն անցկացվել է Երևանի և Բրյուսելի միջև տեսակոնֆերանսի ձևաչափով
- Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը՝ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ
- Բուլղարիան երկրում արտակարգ դրություն հայտարարեց՝ կորոնավիրուսի պատճառով
- Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին