Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
«Մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ թե՛ առանձին բնակավայրում, թե՛ շենքում։ Մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին, աշխատանքները շարունակվում են: Նրանք մեկուսացվել են:
Նախարարի խոսքով, այսօր արդեն հայտարարած կորոնավիրուսով երկու նոր վարակվածները կրկին նույն համաճարակաբանական խմբի պացիենտներից են՝ կապված Էջմիածին քաղաքի դեպքի հետ:
«Չեմ բացառում, որ այդ խմբի հետ կապված նորից դրական դեպքեր լինեն: Դրանք լինելով նույն խմբից ու արդեն ի սկզբանե մեկուսացված լինելով՝ կանխատեսելի ու կառավարելի զարգացում է»,- նշեց նախարարը:
Ա.Թորոսյանն ասաց, որ պացիենտներից 14-ի վիճակը բավարար է, մեկի մոտ է առկա թոքաբորբ, բժիշկների հսկողության տակ է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել կնոջ դի
- Մարտի 14-24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Կորոնավիրուսի տարածման մեղքի փալանը՝ ում ու ինչի վրա դնել
- Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա
- 14.03.2020թ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Կորոնավիրուս, իսկ 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետն արձակուրդում էր
- Հայաստանում կորոնավիրուսի տարածումը չի կանխվում, որովհետև չկա արդյունավետ կառավարում. Մինասյան
- Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է
- Վանաձորից թեստավորում անցած բոլոր 5 քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Էջմիածնեցի կնոջ հասցեական քարտն օդանավակայանից ևս փոխանցվել է Առողջապահության նախարարություն.Հ.Ավագյան
- Գևորգ Գորգսիյան. Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում
- Կրթական հաստատությունները փակելու հրաման չունենք. Էջմիածնի քաղաքապետ
- Իտալիայից կգան, կնստեն տաքսիներն ու տուն կգնան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան