Վանեցյան. Կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ինսթագրամի էջում գրել է. «Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են:
Արդեն իսկ պարզ է, որ համավարակը բերելու է սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խնդիրներ: Այս բարդ իրավիճակում, երբ վտանգված է ազգաբնակչության առողջապահական, տնտեսական, ֆինանսական, կենցաղային անվտանգությունը, անհրաժեշտ է համախմբվել, չմատնվել խուճապի և բոլոր գործողությունները համադրել պատկան կառույցների որոշումների և հորդորների հետ:
Միևնույն ժամանակ, այս օրերի իրադարձությունները ցայտուն կերպով բացահայտեցին այն իրողությունը, որ կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները, ռիսկի պատշաճ գնահատման ունակության բացակայությունը և հախուռն որոշումները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների:
Ցավոք, արդեն իսկ զգացվում են ճգնաժամային կառավարման հարցում իշխանության բարձրագույն օղակներում համապատասխան ունակությունների և փորձի բացակայության բացասական հետևանքները: Այս պայմաններում, երբ բնակչության և պետության անվտանգության խնդիրներն առաջնային են, կոչ եմ անում համախմբվել պետության շուրջ, իսկ իշխանություններին հորդորում եմ ի վերջո լրջանալ և աշխատանքային պարտականություններին վերաբերվել պատշաճ պատասխանատվությամբ:
Առողջություն բոլորին»:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Կորոնավիրուսի տարածման մեղքի փալանը՝ ում ու ինչի վրա դնել
- Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա
- 14.03.2020թ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին