Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Վաղը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, կորոնավիրուսի թեստ կհանձնեն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր երեկոյան դեպի Սևան ճանապարհին վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, այսինքն հաստատվել է նրա մոտ կորոնավիրուսը։ Գիտեք, որ մարտի 7-ին Աննան հանդիպել է Բրազլիայի նախագահի տիկնոջ հետ, թարսի պես՝ ողջագուրվել է։
Սևանում եկանք մեկուսանալու, առաջին գործողությունը, որ արեցինք, մեր ջերմություններն ենք չափել։ Չկա ջերմություն։ Բայց դրանից հետո պաշտոնական հերքում եղավ, որ Բրազիլիայի նախագահի թեստը եղել է բացասական, բայց ամեն դեպքում մենք մեկուսացված պայմաններում կմնանք, վաղն առավոտյան թեստ կհանձնենք՝ համոզվելու, որ ամեն ինչ կարգին է։ Մասնագետների հետ խորհրդակցել ենք, հավանականությունը շատ փոքր է, եթե չասենք զրոյական։
Առողջապահության նախարարին գրեցի, որ Բրազիլիայի նախագահի թեստը բացասական է եղել, բայց նախարարն ասաց, որ ամեն դեպքում թեստ անենք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 13.03.2020թ՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
- Արցախում ընդլայնված խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ հարցեր
- «Նորքի» ինֆեկցիոնը կսպասարկի միայն կորոնավիրուսով հաստատված հիվանդներին
- Կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 5000-ը
- Փաշինյան. Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
- Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին