Ա.Վարդանյան. Պատժամիջոցների տակ գտնվող Իրանը քայլեր է անում կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցի հայտնաբերման ուղղությամբ
Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրել է. «Իրանին կարելի է հարգել նաև այն բանի համար, որ, գտնվելով ծանր պատժամիջոցների տակ, հետևողական ու համառորեն ոչ միայն պայքարում է կորոնավիրուսի դեմ, այլև քայլեր է անում վերջինիս բուժման համար դեղամիջոցի հայտնաբերման ուղղությամբ և դա այն դեպքում, երբ դեղագործական ոլորտը նույնպես գտնվում է պատժամիջոցների տակ։
Այսպես, իրանցիները ստեղծել են «COVID-19 իրանական գիտական կոմիտեն», որն զբաղվում է կորոնավիրուսի ուսումնասիրությամբ։ Վերջինիս անդամներից մեկը օրերս հայտարարել է, որ իրանական դեղագործական ընկերություններից մեկը մարտի 5-ից սկսել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որոնք կարող են տևել մի քանի շաբաթ ևս։
Ակնկալվում է, որ դրական արդյունք ստանալու հավանականությունը բավական մեծ է։
Ընկերությունը հայտարարել է, որ հաջողության դեպքում դեպքում կսկսվեն դեղերի զանգվածային արտադրությունն ու վաճառքը։
Դե ինչ, կարծեք թե մեր հարավային հարևան ու բսրեկամ երկիրը բավականին լուրջ է տրամադրված և ցանկանում է այս վիրուսի հետ պատերազմում հաղթանակած դուրս գալ։
Մեզ մնում է միայն հուսալ, սպասել և հաջողություն մաղթել նրանց»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանահայերը դիմել են Հայաստան գալու խնդրանքով
- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը
- Իրանի փոխնախագահը և երկու նախարարներ վարակվել են կորոնավիրուսով
- Նոր Ջուղայում և Շահինշահրում կորոնավիրուսով վարակվածներ չկան
- Չինաստանում կարանտինացրել են Իրանից եկած քաղաքացիներին
- 228 իրանցի վարորդի նկատմամբ Հայաստանում սահմանվել է հսկողություն
- Իրանում կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեթանոլի օգտագործման արդյունքում 7 մարդ է մահացել
- Կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես կասեցվել են ՀՀ-ի և Իրանի միջև առանց վիզա այցելությունները
- Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 49 մահ՝ ընդհանուր թիվը հասնելով 194-ի