Ովքե՞ր կարող են հատել փակված հայ-վրացական սահմանը
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:
Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը:
aliq.ge-ն գրում է, որ սահմանափակումը չի վերաբերվում Ռուսաստանի Դաշնությունից Վրաստանով Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին: Նրանք ևս կարող են ազատ մուտք գործել Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
- 14.03.2020թ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Բագրատյան. Արդյունավետ կլինեն միայն այն միջոցառումները, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու
- Հայաստանում կորոնավիրուսի տարածումը չի կանխվում, որովհետև չկա արդյունավետ կառավարում. Մինասյան
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- 13.03.2020թ՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
- Տնտեսագետը ՝ կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունների մասին
- Հայաստան վերադարձած քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում
- Դադարեցվել է Հայաստանի բասկետբոլի գավաթի հանդիպումները
- Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը՝ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին