Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա
Մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ից հայտնում են, որ նույն բովանդակությամբ լուրը դեռևս մարտի 5-ին տարածվել էր Ֆեյսբուքում` Արցախի նախագահ Բակո Սահակյանի անունից ներկայացող, սակայն Ադրբեջանից կառավարվող կեղծ էջի կողմից։ Թե՛ տարածվող լուրը, և թե՛ Բակո Սահակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունենալը հերքվեցին։ Սակայն Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին զուգահեռ՝ ապատեղեկատվությունը կրկին սկսեց շրջանառվել։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց նաև Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը ևս հերքեց տարածվող լուրը՝ հայտնելով, որ Արցախում վիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա և իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները»,- հայտնում են կենտրոնից։
Հարակից հրապարակումներ`
- Ովքե՞ր կարող են հատել փակված հայ-վրացական սահմանը
- 14.03.2020թ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
- Արցախում ընդլայնված խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ հարցեր
- Արցախում նոր կորոնավիրուսի 40 փորձանմուշ է արվել, բոլորի պատասխանները բացասական են
- Արցախում երկու քաղաքացու մոտ կորոնավիրուսը չի հաստատվել
- Արտակ Բեգլարյան. Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել
- Արցախում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար իրականացվում են համալիր միջոցառումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան