Գևորգ Թամամյան. Այս պահին անհրաժեշտ է երկրում առկա բոլոր բժշկական ուժերի կոնսոլիդացիա
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը գրել է. «Պրն Թորոսյան, ոչ մեկի համար գաղտնիք չէ իմ վերաբերմունքը Ձեր նկատմամբ, բայց խորապես համոզված եմ, որ այս պահին անհրաժեշտ է երկրում առկա ԲՈԼՈՐ բժշկական ուժերի կոնսոլիդացիա։ Ուզենք թե չուզենք, այսօր Դուք եք ղեկավարում առողջապահության ոլորտը և հենց այս պահին Դուք պետք է հրավիրեք երկրում առկա ԲՈԼՈՐ բժշկական ուժերին կլոր սեղանի շուրջ` անկախ իրար հանդեպ ունեցած վերաբերմունքից!
Առաջին հերթին դա անհրաժեշտություն է առողջապահական տեսանկյունից, որ բոլորը գործեն փոխհամաձայնեցված և օգտագործվի նույնիսկ ամենափոքր ռեսուրսը, և երկրորդը` ժողովուրդը պետք է համոզված լինի, որ բժշկական ողջ հանրությունը միասնական է վտանգի դեմ պայքարում»:
Նշենք, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակի 15 հաստատված դեպք:
Հարակից հրապարակումներ`
- 14.03.2020թ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
- Բագրատյան. Արդյունավետ կլինեն միայն այն միջոցառումները, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու
- Հայաստանում կորոնավիրուսի տարածումը չի կանխվում, որովհետև չկա արդյունավետ կառավարում. Մինասյան
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- 13.03.2020թ՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
- Հայաստան վերադարձած քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
- Առողջապահության նախարարը «ամեն ինչ անելուց հետո» արդեն պատասխանատվությունը դնում է բոլորիս ուսերին
- Նունե Ներսիսյան. Խորհուրդ կտամ Արսեն Թորոսյանին իր իսկ կաբինետի դուռը փակել` միայն դրսի կողմից
- Արսեն Թորոսյան. Այն ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը