Մարտի 14-24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լրատվական ծառաությունից:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Պետական երաշխիքներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին բանկերի ներգրավման համար
- Կորոնավիրուսի տարածման մեղքի փալանը՝ ում ու ինչի վրա դնել
- Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա
- Ովքե՞ր կարող են հատել փակված հայ-վրացական սահմանը
- 14.03.2020թ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին