Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է. «Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց:
Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է:
Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»:
Հիշեցնենք, որ այսօր Panorama.am-ը դիմել էր Էջմիածնի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյոք միջքաղաքային ու ներքաղաքային ուղևորափոխադրում իրականանող երթուղայիններն ախտահանվում են, թե ոչ:
Հարակից հրապարակումներ`
- 14.03.2020թ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
- Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է
- Էջմիածնեցի կնոջ հասցեական քարտն օդանավակայանից ևս փոխանցվել է Առողջապահության նախարարություն.Հ.Ավագյան
- Գևորգ Գորգսիյան. Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում
- Կրթական հաստատությունները փակելու հրաման չունենք. Էջմիածնի քաղաքապետ
- Էջմիածնի քաղաքապետ. Վարակվածներից միայն մեկն է Էջմիածնից