Մալազիան հայտնում է կորոնավիրուսային վարակի 89 նոր դեպքի մասին
Մալազիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 89 նոր դեպք, փոխանցում է ria.ru-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նախարարության առողջության և սանիտարական վարչության գլխավոր տնօրեն Նուր Հիշշամ Աբդուլլահն ասել է, որ այս տարվա հունվարից Մալայզիայի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցներում բուժվում կամ բուժվել է կորոնավիրուսով հիվանդ 238 քաղաքացի:
Նա նաև ասել է, որ հիվանդներից 35-ը լիովին ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարել նոր կորոնավիրուսային COVID-19- ի համաճարակի մասին: Աշխարհում ավելի քան 120 երկրներում 130 հազարը գերազանցող մարդ արդեն վարակվել է, նրանց մեծ մասը վերականգնվել, բայց ավելի քան 5 հազար մարդ մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան