14.03.2020. Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 18 դեպք
«Մենք այս պահի դրությամբ ունենք 18 դրական ախտորոշում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ վերջին տվյալները:
Նա նշեց, որ երկու լավ լուր ունի. «Առաջին լուրն այն է, որ նոր ախտորոշումներն արդեն իսկ մեկուսացված շրջանակից են:
Հաճորդ լավ լուրն այն է, որ մեր առաջին պացիենտը, ում մոտ մարտի 1-ին ախտորոշվել էր կորոնավիրուս, իր մոտ այսօր արդեն թեստը բացասական է տվել: Եթե կրկնակի թեստի արդյունքում նորից բացասական լինի, մեր առաջին պացիենտն արդեն առողջացումով դուրս կգրվի:
Այս պահի դրությամբ մեր 18, փաստացի 17 ախտորոշված դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի դեպքերն են»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաստատված դեպքերը մինչև 51 տարեկան են քաղաքացիների մոտ է, պրակտիկան ցույց է տալիս, որ գործանակում 100 տոկոսում բուժում պետք է ունենան, միայն մի քաղաքացի 72 տարեկան է, բարդության ախտանշաններ չկան:
«Հույս ունենք այս պրոցեսն ավելի թեթև կտանենք, քան տարել ենք H1N1 վիրուսի դեպքը»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա նշեց, որ Եվրոպայի ռիսկային երկրներից եկող բոլոր քաղաքացիները կմեկուսացվեն՝ ոմանք իրենց բնակարաններում, ոմանք առանձնացված վայրերում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- Նիկոլ Փաշինյանի և կնոջ կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են
- ՏՄՊՊՀ. Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Կորոնավիրուսի տարածման մեղքի փալանը՝ ում ու ինչի վրա դնել
- Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա
- Ովքե՞ր կարող են հատել փակված հայ-վրացական սահմանը
- 14.03.2020թ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
- Փաշինյանը՝ քարոզարշավը դադարեցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին