Վրաստանում փողը կարանտինի մեջ կպահեն կորոնավիրուսի պատճառով
Վրաստանի Ազգային բանկը (ՎԱԲ) երկու շաբաթ կարանտինի մեջ կպահի թղթադրամները` կանխելու նոր տիպի կորոնավիրուսի տարածումը թղթադրամների միջոցով: Այս մասին ասված է կարգավորողի հայտարարության մեջ: Այս մասին գրում է jnews.ge կայքը:
Ինչպես պարզաբանում են ՎԱԲ-ում, 14 օրվա ընթացքում նրանց մոտ մտած գումարները շրջանառության մեջ չեն դրվի:
«Դրանք կպահվեն առանձին՝ դրամարկղային կենտրոնում, հատուկ առանձնացված տարածքում` 14 օրվա ընթացքում: Այս գումարը շրջանառության մեջ կտրվի միայն կարանտինային ժամկետի ավարտից հետո», – ասվում է հայտարարության մեջ:
Զուգահեռաբար, Վրաստանի ազգային բանկը սկսել է ախտահանել իր բոլոր դրամապահային կենտրոնները: Այս միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 1-ը:
«Ելնելով այն փաստից, որ ցանկացած առարկա, ներառյալ փողը, կարող է լինել բակտերիաների և վիրուսների կրող, Վրաստանի Ազգային բանկը բնակչությանը կոչ է անում կանխիկ միջոցներ օգտագործելիս հետևել Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիգիենայի հանձնարարականներին», – ասվում է հայտարարության մեջ:
ՎԱԲ-ը կոչ է անում մանրակրկիտ լվանալ ձեռքերը թղթադրամներին և մետաղադրամներին դիպչելուց հետո: Հակառակ դեպքում, դեմքին հպվելը և սննդին դիպչելն անթույլատրելի է:
Բացի այդ, քաղաքացիներին առաջարկվում է օգտվել ոչ կանխիկ վճարումներից, օգտվել անկոնտակտ և էլեկտրոնային վճարման միջոցներով, ինչպես նաև ընտրել բանկային հեռավար ծառայությունները:
Ինչպես պարզաբանում են ՎԱԲ-ից, վաճառքի կետերում ընկերությունները վճարային տերմինալների մակերեսները պարբերաբար ախտահանում են:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
- Վրաստանի պետական գերատեսչությունների մի մասն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
- Վրաստանում ՀՀ դեսպանության հորդորը
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդները
- Չինաստանը կորոնավիրուսի արագ ստուգման թեստեր կնվիրի Վրաստանին
- Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել երեխայի մոտ
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք. վարակակիրների թիվը հասել է 23-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան