ՀՀ-ում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ. ՏՄՊՊՀ
Այս պահին ընդհանուր առմամբ հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից։
«Տեղեկացնում ենք նաև, որ արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել: Տեղական արտադրողներն են՝ «Արթ կոսմետիկս» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Lina, «Արսանիտ» ՍՊԸ՝ ապրանքանիշը՝ Ալկոգել, «Էկոֆորմ» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Mister Jin։
Ինչ վերաբերվում է բժշկական դիմակներին՝ հայտնում ենք, որ համաձայն տնտեսավարողների ներկայացրած տվյալների՝ հանրապետությունում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ: Այս ընթացքում ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ, սակայն արտանդրանքի քանակը փոքր է»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատյան. Արդյունավետ կլինեն միայն այն միջոցառումները, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու
- Հայաստանում կորոնավիրուսի տարածումը չի կանխվում, որովհետև չկա արդյունավետ կառավարում. Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան