Ուզբեկստանում COVID-19- ի դեմ տեխնոլոգիա ստեղծելու մրցույթ է հայտարարվել
Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարությունը COVID-19- ի դեմ տեխնոլոգիա ստեղծելու մրցույթ է հայտարարել, որին հատկացրել է 400 հազար դոլար։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Մրցույթի պայմանների համաձայն, դրա մասնակիցները պետք է իրենց առաջարկները ներկայացնեն մինչև ապրիլի 15-ը երկու նախագծերի համար՝ կորոնավիրուսային ինֆեկցիաների դեմ պայքարի և բուժման համար տեխնոլոգիայի ստեղծում`հիմնվելով պաթոգենեզի խորքային վերլուծության վրա, ինչպես նաև COVID-19 կորոնավիրուսային շտամների հայտնաբերման համար մոլեկուլային գենետիկական ախտորոշման համակարգի ստեղծում:
Նախագծերի պետական ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 3,5 միլիարդ սում (մոտ 400 հազար դոլար), տրամադրման ժամկետը ՝ մինչև երկու տարի:
Ըստ Ուզբեկստանի Առողջապահության նախարարության, մարտի 14-ի առավոտյան երկրում COVID-19 վարակի դեպքեր չեն գրանցվել։
Հարակից հրապարակումներ`
- Չիլիի նախագահը կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցառումների փաթեթ է ներկայացրել
- Ա.Վարդանյան. Պատժամիջոցների տակ գտնվող Իրանը քայլեր է անում կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցի հայտնաբերման ուղղությամբ
- Հայաստանում կորոնավիրուսի տարածումը չի կանխվում, որովհետև չկա արդյունավետ կառավարում. Մինասյան
- Պուերտո Ռիկոյում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Վենեսուելան և ԱՄՆ-ն կորոնավիորուսի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները