Սթրեսը կարող է իմունիտետի թուլացման պատճառ դառնալ և բարձրացնել հիվանդության զարգացման ռիսկը. հոգեբան
«Առողջ մարդն առաջին հերթին երջանիկ մարդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Աշխեն Մկոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով հասարակության շրջանում առաջացած խուճապային տրամադրություններին։
Նրա խոսքով, մարդու էմոցիոնալ վիճակը ուղղակիորեն ազդում է նրա իմունիտետի վրա:
Հոգեբանը նշեց՝ վիրուսի արագ տարածման ապրումների պատճառով առաջացած սթրեսը կարող է իմունիտետի թուլացման պատճառ դառնալ և բարձրացնել հիվանդության զարգացման ռիսկը:
«Անընդհատ վիրուսի մասին խոսելով, բոլոր նորությունները կարդալով և շրջապատողների հետ քննարկելով, մենք առանց գիտակցելու մեծացնում ենք լարվածությունը ու խուճապ ստեղծում մեր շուրջը: Իսկ երբ մարդը խուճապի մեջ է, նրա ուղեղի ֆունկցիոնալությունը ինչպես նաև քննադատական մտածողությունը կտրուկ իջնում է: Ֆրեյդը ամբոխի այդ վարքը նկարագրում էր այսպես՝ էմոցիաների վարակը մեծանում է, իսկ գիտակցված գործողությունների վերահսկողությունը իջնում: Բայց երբ մարդը մենակ է, նա պահպանում է ներքին հանգստությունը և քննադատական մտածողությունը, նա հասկանում է, գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում»,- ասաց հոգեբանը։
Ըստ Մկոյանի, կարևոր է կարողանալ զտել ինֆորմացիան, կառավարել սեփական էմոցիաները և թույլ չտալ, որ դրանք մեզ կառավարեն: ԶԼՄ-ն վիրուսի մասին ինֆորմացիան շատ արագ է տարածում, բայց ուղղակի շատ մի կենտրոնացեք նորությունների ու հիվանդությունը քննարկելու վրա, կենտրոնացեք օգտակար և պոզիտիվ գործեր անելու վրա։
«Առողջ մարդը առաջին հերթին երջանիկ մարդն է: Պոզիտիվ էմոցիաները ամրացնում են ձեր իմունիտետը: Հոգ տարեք ձեր իմունիտետի մասին: Ու վայելեք գարնանային այս գեղեցիկ օրերը»,- եզրափակեց խոսքը հոգեբանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կորոնավիրուսի տարածումը չի կանխվում, որովհետև չկա արդյունավետ կառավարում. Մինասյան
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- 13.03.2020թ՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները