
Պուերտո Ռիկոյում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Կորոնավիրուսային վարակի նոր տիպի առաջին երեք դեպքերն են գրանցվել Պուերտո Ռիկոյում, հայտարարել է նահանգապետ Վանդա Վազկեսը «Թվիթեր»-ի իր էջում, փոխանցում է gazeta.ru-ն։
Վիրուսը ախտորոշվել է Սան Խուանի 71-ամյա բնակչի, ինչպես նաև Իտալիայի 68-ամյա քաղաքացու և նրա 70-ամյա ամուսնու մոտ: Ներկայումս բոլոր վարակվածները գտնվում են հիվանդանոցում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն ՝ COVID-19: Վերջին տվյալների համաձայն ՝ վարակվել է ավելի քան 142 հազար և մահացել՝ 5383 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Վենեսուելան և ԱՄՆ-ն կորոնավիորուսի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել
- Վանաձորից թեստավորում անցած բոլոր 5 քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- 13.03.2020թ՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք