ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս չի հրահանգի՝ հետաձգել ոչ առաջնային վիրահատությունները
Կորոնավիրուսի տարածման ֆոնին աշխարհի մի շարք երկրների առողջապահական համակարգերում որոշում է ընդունվել հետաձգել ոչ առաջնային վիրահատությունները։
Նման որոշում է ընդունվել նաև Արցախում. սահմանվել է՝ բուժհիմնարկներում դադարեցվելու են բոլոր պլանային վիրահատության դեպքերը և խիստ սահմանափակելու են քաղաքացիների այցելությունները հիվանդներին։
Panorama.am-ը ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց՝ չե՞ն ուզում հատուկ հրահանգով ժամանակավորապես արգելել պլաստիկ վիրահատությունները՝ որպես ոչ առաջին անհրաժեշտության վիրահատություն։
Նախարարությունից մեզ հայտնեցին, որ դեռևս նման որոշում չկա, իսկ լինելու դեպքում անպայման հանրությանը կիրազեկեն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում չեղարկվում են մասսայական մշակութային միջոցառումները
- Բուժհիմնարկներում դադարեցնել բոլոր պլանային վիրահատության դեպքերը և խիստ սահմանափակել քաղաքացիների այցելությունները հիվանդներին
- Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա