«Հրապարակ». Ո՞րն է Հայաստանի առողջապահության նախարարության առաջնահերթությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, պայմանագրային աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանից փորձեցինք ճշտել` ի՞նչ նպատակով են ԱՀԿ ներկայացուցիչները Հայաստանում։ «Կդժվարանամ ասել՝ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Եգոր Զայցևն է, իրականում»։ Հայ չէ։ «Ոչ, բելառուս է»: Ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։ «Դա առողջապահության կազմակերպության քաղաքականությունն է, ես իրավասու չեմ դա բացատրելու. դեկտեմբերից իմ պայմանագիրն ավարտվել է, կարծում եմ` ԱՀԿ-ն վարում է այնպիսի քաղաքականություն, որ տվյալ երկրում լինեն նաև ԱՀԿ այլ երկրների ներկայացուցիչներ»:
Ինչո՞վ է դա պայմանավորված՝ չե՞ն վստահում առողջապահության նախարարությանը։ «Կդժվարանամ ասել»: Իսկ Հայաստանից ԱՀԿ գնացող զեկույցների պատասխանատուներն ովքե՞ր են։ «Կարող եմ որպես անհատ կարծիք հայտնել՝ ԱՀԿ-ն կնքում է բոլոր երկրների հետ երկամյա օժանդակության հուշագիր, ուր նշվում է, թե տվյալ երկրի կառավարությունը որ ուղղություններն է հայտարարել առաջնահերթ, ըստ որի էլ` օգնում են երկրին։ Իհարկե, կարող են լինել դեպքեր, երբ կառավարությունն ընտրի նաև արտահերթ ոլորտ»:
Մոնիթորինգն ինչպե՞ս է իրականացվում, կարո՞ղ են գարդասիլն առաջնային խնդիր համարել և դրանով ստանալ օժանդակություն, ասել՝ կորոնավիրուսը կարող է և սպասել, ինչպեսև եղել է այս անգամ։ «Հարցը պետք է ուղղեք հասցեատիրոջը. հարցերը հիմնականում լուծվում են մի քանի կառույցների համաձայնեցմամբ»: Հայաստան ժամանած ԱՀԿ-ի Ձեր նախկին կոլեգաների հետ հանդիպե՞լ եք, տեղյա՞կ եք՝ ինչպե՞ս են գնահատում հայաստանյան իրավիճակը։ «Նո քոմենթ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: