Կորոնավիրուս, իսկ 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետն արձակուրդում էր
Աշխարհի շատ երկրներում, որտեղ կորոնավիրուսը տարածվել է, պետական կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, տարբեր միջոցառումներ են ձեռնարկում՝ հանրային առողջության պահպանման համար: Հայաստանում էլ արվում են քայլեր, համենայնդեպս պետական գերատեսչություններն են հայտարարում՝ ամեն մեկն իր մասով:
Հայաստանի տարածքում արդեն կորոնավիրուսով վարակման 13 դեպք է արձանագրված, վարակակիրները գտնվում են Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Հայաստանի վարչապետն ու նրա կինը ինքնամեկուսացել են Սևանում, կորոնավիրուսի թեստ են հանձնելու, Երևանի քաղաքապետը երեկվա դրությամբ արձակուրդում էր:
«Խնդրում եմ քաղաքապետին ազդանշաններ հաղորդել մեզ և հանրությանը, առ այն, որ նա պատրաստակամ է վերադառնալ արձակուրդից և կատարել քաղաքապետի իր պարտականությունները, որպեսզի կարողանանք համակարգված աշխատանք տանել։
Երեկ Էջմիածնի քաղաքապետը ուղիղ եթերով, իր կաբինետից դիմեց քաղաքի բնակիչներին, ինչը գովելի և անհրաժեշտ քայլ էր։ Իսկ այժմ խոսակցություններ են գնում, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է և հրաժարվում է աշխատավայրից կատարել իր պարտականությունները։ Սա կարող է կառավարման ճգնաժամ առաջացնել, ուստի ավագանին պետք է իմանա իր անելիքները»,- ֆեսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Հիմա պարզվեց՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդն այսօր արդեն ավարտված է: Դրա մասին երեկ ուշ ժամին մեկ էլ ու՝ շտապել էր հայտարարել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կաապետյանը:
«Երևանի քաղաքապետի կարճատև արձակուրդը ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին, ինչպես և նախատեսված էր արձակուրդ մեկնելու օրը:
Նա այս ամբողջ ընթացքում եղել է Երևանում, որևէ վարակով վարակված չէ: Կարճատև արձակուրդի ընթացքում քաղաքապետ Մարությանը, բացի անձնական գործերից, զբաղվել է նաև այնպիսի հանրային գործերով, ինչպես սովորաբար՝ մասնավորապես ազատ ժամանակն օգտագործել է մի քանի համայնքային կազմակերպություններ այցելելով»,- մասնավորապես գրել է Հ. Կարապետյանը:
Հայաստանի բնակչության գրեթե կեսն ապրում է մայրաքաղաքում, հայտարարելով չէ՝ խուճապի մի մատնվեք։ Մարդիկ ուզում են մտածված քայլերի դիմել ու սպասում են մտածված, կազմակերպված քայլերի, իսկ պատկերն այլ բանի մասին է վկայում. դեղատներում չկան դիմակներ, ախտահանիչ ալկոգել նյութը ստանալուց հետո անմիջապես սպառվում է, քաղաքացիները խանութներից դուրս են գալիս ավելի շատ ու լի տոպրակներով:
Մինչդեռ՝ քաղաքապետն արձակուրդում էր… ։ Թե բա՝ ինչպես նախատեսված էր։
Հարակից հրապարակումներ`
- Ա.Վարդանյան. Պատժամիջոցների տակ գտնվող Իրանը քայլեր է անում կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցի հայտնաբերման ուղղությամբ
- Հայաստանում կորոնավիրուսի տարածումը չի կանխվում, որովհետև չկա արդյունավետ կառավարում. Մինասյան
- Վանաձորից թեստավորում անցած բոլոր 5 քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- 13.03.2020թ՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
- Տնտեսագետը ՝ կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունների մասին
- Արցախում ընդլայնված խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ հարցեր
- «Նորքի» ինֆեկցիոնը կսպասարկի միայն կորոնավիրուսով հաստատված հիվանդներին
- Կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 5000-ը
- Կորոնավիրուսի պատճառով հանդիպումն անցկացվել է Երևանի և Բրյուսելի միջև տեսակոնֆերանսի ձևաչափով
- Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը՝ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ
- Գեղամ Գևորգյան. ՀՀ-ում տնտեսվարողները սկսել են դիմակների որոշակի փոքր, լոկալ արտադրություններ
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Առայժմ միայն՝ «Նորք» ինֆեկցիոն
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան