ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակի 20 դեպք։ Երեկ գրանցված 7 դեպքը տեղային է, կապված է Էջմիածնի դեպքի հետ (նշանդրեք)։
Շեշտենք, որ դպրոցների փակման խնդրանքներն ու հորդորները ծնողները, հանրությունը ավելի վաղուց էին սկսել, քան դա գլխի ընկավ անել ՀՀ կառավարությունը։
Դպրոցներում դասերը դադարեցվել են մարտի 13-ից։ Դպրոցականը Էջմիածնից է։
Նշենք, որ հանրահավաքներով զբաղված, Էջմիածնի քաղաքապետը ինքնուրույն որոշումներ չէր կայացրել՝ դասերը դադարեցնելու մասին, թեպետ՝ նրան հատուկ նման հարցադրում եղել էր։
Ու թեև առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Էջմիածնի առաջնային վարակակրի ամբողջ շփման շրջանակը պարզված է, փաստորեն հիմա «շրջանակը» լայնացվում է՝ շրջանակի շրջանակ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան