Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ Արմավիր մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։ Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը:
Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը: Ըստ անհրաժեշտության՝ Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին:
Մարզը ներկայացնող բժիշկները պատրաստ են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել մարզային ենթակայության բժշկական հաստատություններում:
ՀՀ Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն:
Մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ուղեգծերը սպասարկող տրանսպորտային միջոցներն օրվա ընթացքում պարբերաբար ախտահանվում են:
Այսքանը՝ պաշտոնականը։ Իսկ հիմա պատկերացրեք, որ քանի օր քաղաքը, որտեղ կորոնավիրուսի վարակի դեպք է եղել, հասարակ ռենտգեն ապարատ չի ունեցել։ Ինչպես էր հիվանդանոցը ստուգելու վարակակիր լինելու կասկածով դիմողների թոքերը՝ ... Ոչ մի կերպ։ Համարենք սա «Էջմիածնի նշանդրեքի» օրգանական շարունակությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Էջմիածնի քաղաքապետարանը նման գործառույթ չունի»
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է
- Կրթական հաստատությունները փակելու հրաման չունենք. Էջմիածնի քաղաքապետ
- Էջմիածնի քաղաքապետ. Վարակվածներից միայն մեկն է Էջմիածնից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին