«Էջմիածնի քաղաքապետարանը նման գործառույթ չունի»
Էջմիածնում այսօր վաղ առավոտից շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները։ Էջմիածնի տարբեր թաղամասերի մարդաշատ փողոցների ու մայթերի քլորամաքրման աշխատանքները են կատարվում, ախտահանվում են նաև կանգառներն և հասարակական վայրերում տեղադրված նստարանները: Panorama.am-ը տեղեկացավ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանից։ Նա նշեց, որ թեև քաղաքապետարանի ենթարակայություն տակ չի գտնվում, սակայն մշտական կապի մեջ են, տեղյակ են, որ Էջմիածին-Երևան-Էջմիածին կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Էջմիածին Բուատ» ընկերության ավտոպարկը երթուղու սկզբնակետում և վերջնակետում ախտահանվում է։ Ախտահանվում են նաև ներքաղաքային երթուղու տրանսպորտային միջոցները։
Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի վարակի 23 դեպք, վարակվածների մեծ մասը հենց Էջմիածին քաղաքից են։ Էջմիածնեցի կինը Իտալիայից Հայաստան է եկել փետրվարի 29-ին: Զննում անցել են օդանավակայանում, թողնվել է տուն։ Էջմիածնեցի կինը մասնակցել է նշանդրեքի՝ դառնալով վարակի տարածման աղբյուր։
Panorama.am-ը հետաքրքրվեց Մ.Պողոսյանից՝ երբ օդանավակայանում հասցեագրում էին արել, այնուհետև ձեզ զգուշացրե՞լ էին, որ Իտալիայից վերադարձած ուղևոր կա, որն Էջմիածնից է, տուն է եկել, պիտի հատուկ պայմաններ ապահովվի իր համար ու նրա շուրջ։
Նա պատասխանեց, որ քաղաքապետարանը նման գործառույթ չունի, դա արդեն առողջապահության նախարարության շրջանակում է։ Մ.Պետրոսյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանն ունի առողջապահության վարչություն, Էջմիածնի դեպքում այդպես չի կազմակերպվում, քաղաքապետարանն այս դեպքում որևէ գործառույթ չունի։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Նա Էջմիածնից է։ Այժմ մեկուսացնում են նրա դասընկերներն ու ուսուցիչներին։ Մ. Պողոսյանն ասաց, որ քաղաքապետարանը բոլոր աշխատանքներում համագործակցում են պատկան մարմինների հետ։ Մեկուսացման դեպքում, նրա խոսքով, եթե քաղաքապետարանը տրամադրում է ավտոբուս, ապա դրանք քաղաքացիներին տեղափոխելուց առաջ և հետո ախտահանվում են։
Շեշտենք, որ դպրոցների փակման խնդրանքներն ու հորդորները ծնողները, հանրությունը ավելի վաղուց էր սկսել, քան դա գլխի ընկավ անել ՀՀ կառավարությունը։
Դպրոցներում դասերը դադարեցվել են մարտի 13-ից։
Հանրահավաքներով զբաղված, Էջմիածնի քաղաքապետը ինքնուրույն որոշումներ չէր կայացրել՝ դասերը դադարեցնելու մասին, թեպետ՝ նրան հատուկ նման հարցադրում եղել էր։
Հարակից հրապարակումներ`
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
- ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
- «Էջմիածին Բուատ» ընկերության ավտոպարկը երթուղու սկզբնակետում և վերջնակետում ախտահանվում է
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է
- Էջմիածնեցի կնոջ հասցեական քարտն օդանավակայանից ևս փոխանցվել է Առողջապահության նախարարություն.Հ.Ավագյան
- Գևորգ Գորգսիյան. Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում
- Կրթական հաստատությունները փակելու հրաման չունենք. Էջմիածնի քաղաքապետ
- Էջմիածնի քաղաքապետ. Վարակվածներից միայն մեկն է Էջմիածնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան