Փաշինյան. Էջմիածնեցիներին պետք է խնդրենք ժամը 23։00-ից քաղաքի առկա 27 ելքերից օգտվել 3-ից
«Այս պահին ունենք 28 ախտորոշված դեպք, որից 18-ը Էջմիածնի հայտնի նշանդերքի հետ առնչված մարդիկ են։ Լավ լուրն այն է, որ մեկուսացված մարդկանց շրջապատից են նոր դեպքերը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ քննարկել են Էջմիածնի հետ կապված որոշ հավելյալ միջոցառումներ կազմակերպելու հարցը։
«Էջմիածինեցիներին պետք է խնդրենք այսօր ժամը 23։00-ից քաղաքի առկա 27 ելքերից օգտվել 3-ից՝ Վաղարշապատ-Երևան ավոտաճանապարհից, կլինի բուժկետ, ոստիկանական կետ, ջերմաչափում կիրականացվի, Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհից, Վաղարշապատ-Մասիս ճանապարհից։ Տեղում ջերմաչափում կիրականացվի, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնամեկուսանան»,- ասաց վարչապետը։
Ն.Փաշինյանն ասաց, որ առավոտյան կառավարությունում կլինեն քննարկումներ այլ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հարցը քննարկելու համար։
«Այս պահին մեր տպավորությունն այն է, որ որոշ հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկել»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 15.03.2020. Առաջին հիվանդը լավացել է, հիվանդացել են ևս 2-ը
- Ավինյան. Վարչապետը կարևոր հայտարարությամբ հանդես կգա
- 15.03.2020. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 26-ի
- Կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի 27 դասընկերները մեկուսացվել են
- Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ
- «Էջմիածնի քաղաքապետարանը նման գործառույթ չունի»
- ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Էջմիածնեցի կնոջ հասցեական քարտն օդանավակայանից ևս փոխանցվել է Առողջապահության նախարարություն.Հ.Ավագյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան