Քաղաքական 21:13 15/03/2020 Արցախ

Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է Բակո Սահակյանին

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ կապված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ։

Կոչում ասված է.

«Հարգարժան պարոն Սահակյան,

Ձեր լիազորոթյունների ժամկետը մոտենում է ավարտին և շուտով Դուք կազատվեք երկրի նախագահի պատասխանատվության ծանր բեռից, սակայն այդ պահը դեռ չի եկել: Քանի դեռ ընտրությունները և նոր նախագահի երդման արարողությունը չեն կայացել, Դուք եք պատասխանատու երկրի անվտանգության, պետության քաղաքացիների առողջության և կյանքի համար: Այս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում ուժգնանում է կորոնավիրուսի տարածումը, անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի հստակ և շատ ակտիվ գործողություններ: Այս պնդման համար հիմք են հանդիսանում մեր և արտերկրի մասնագետների կողմից իրականացված վերլուծությունը։

Ներկայացնում եմ Ձեզ վերլուծության հակիրճ բովանդակությունը:

Փետրվարի վերջին վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արեւելքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը ճանաչել է պանդեմիա: Այսօր կորոնավիրուսի էպիկենտրոն են հանդիսանում Իրանը, Իտալիան, Իսպանիան և Եվրոպայի մեծ մասը: Մահվան դեպքերը, ցավոք, հասնում են հազարների և ԱՀԿ-ի կանխատեսումները խիստ անհանգստացնող են. Նշված երկրներում սկսվում է պանդեմիա, որի զարգացումն անխուսափելի է:

Կորոնավիրուսի տարածման առանձնահատկությունները՝
1. վարակը արագ է փոխանցվում․ այն կարող է փոխանցվել վարակակիրի հետ որոշ հեռավորության վրա գտվելու դեպքում՝ առանց անմիջական շփման,
2. տարածվում է էքսպոնենցիալ կերպով. հիվանդների թիվը բազմապատկվում է յուրաքանչյուր 6-րդ օրը,
3. ինկուբացիոն շրջանը տևում է 14 օր․ երկու շաբաթ մարդը կարող է վարակակիր լինել, սակայն չիմանալ այդ մասին։

Սակայն առավել կարևոր է տարբեր տարիքային և սոցիալական խմբերի վրա վիրուսի ազդեցության առանձնահատկությունների բացահայտումը, մասնավորապես ամենախոցելի խմբերի, որոնց պարագայում արձանագրվում են մահվան ելքեր:

Առաջինը՝  կորոնավրուսը առավել վտանգավոր է տարեց բնակչության համար:
Երկրորդը՝  կորոնավիրուսը առավել վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն հետևյալ առողջական խնդիրները՝
° սրտանոթային հիվանդություններ, հիպերտոնիա (մահացությունը՝10,5%),
° շաքարային դիաբետ  (7,3%),
° քրոնիկ հարբուխային հիվանդություններ(6,3%),
° ուռուցքներ (հստակ տվյալներ չկան)։

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ իմ տեղեկությունների համաձայն, Իտալիայում և Իսպանիայում ներդրվել է «ռազմական բժշկության» հատուկ ռեժիմ՝ փրկում են նրանց, ում հնարավոր է փրկել: Պետական մակարդակով որոշում է կայացվել չփրկել հատուկ ռիսկային խմբերին՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող տարեցներին։ Դա նշանակում է, որ նույնիսկ եվրոպական զարգացած երկրների առողջապահական համակարգը չի կարողանում փրկել կամ գոնե օգնություն ցուցաբերել բոլոր հիվանդներին։ Այսինքն, իրավիճակը շատ լուրջ է:

Հայաստանում մարտի 14-ի դրությամբ գրանցվել է վարակման 20 դեպք: Նույն ժամանակահատվածում Իրանում վարակվածների թիվը կազմել է 11 364 մարդ, մահացածների թիվը հասնում է 514-ի: Փաստացի առկա է ԱՀ վարակի ներթափացնման հնարավորությունը, և դա արհամարհելը անհեռատես է և վտանգավոր։

Ըստ իս, Արցախի համար իրավիճակը կրիտիկական է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն հանրապետության բնակչության 18%-ը 60 տարեկանից բարձր է: Նրանց մեծ մասը առողջական խնդիրներ ունի: Խոսքը  տասնյակ հազարավոր մարդկանց մասին է, որոնք գտնվում են ռիսկային խմբում: Մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ կորոնավիրուսը ներթափանցի Արցախ և պատրաստ լինենք այն վայրկյանապես  կանխել:

Սակայն, այս պահին երկրի պատրաստվածությունը մոտ է զրոյականի, և դա մեր երկրի ազգային անվտանգության համակարգի կառավարման ուղղակի հետևանքն է: Ենթադրում եմ, որ այս իրավիճակը կարող է կապված լինել ոչ բավարար տեղեկացվածության  հետ, քանի որ Արցախում իսկապես չկան մասնագետներ, համաճարակաբաններ, որոնք ունակ են օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը և պարզաբանել բոլոր ռիսկերը: Այս վերլուծությամբ ես լրացնում եմ այդ բացը եւ մեկ անգամ եւս հիշեցնում Ձեզ երկրի բարձրագույն պաշտոնատար անձի պատասխանատվության մասին՝ իր քաղաքացիների կյանքի եւ առողջության համար:

Կարծում եմ ՝ այս պահին Դուք, որպես գործող Նախագահ, պարտավոր եք մի շարք հրատապ միջոցներ ձեռնարկել, որոնք են՝
 
1. Սահմանին ապահովել իրական, այլ ոչ թե ֆորմալ բժշկական վերահսկողություն. ջերմության պարտադիր չափում, հարցաթերթիկի լրացում՝ վարակվածների հետ հնարավոր շփման բացահայտման նպատակով:
2. ԱՀԿ-ից պարզել գործողությունների փաթեթը, որը կօգնի բժիշկներին, որոնք բացահայտում,  բուժում և մեկուսացնում են  վարակվածներին:
3. Երկիր հրավիրել համաճարակաբաններ և նրանց օժտել հատուկ լիազորություններով ՝ համաճարակաբանական իրավիճակի ինվենտարիզացիայի  և բուժմանը պատրաստ լինելու համար:
4. Ստեղծել կարանտինային գոտիներ, որտեղ հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում մեկուսացնել հիվանդներին:
5.  Կազմակերպել վարակման պրոֆիլակտիկայի քարոզչության աշխատանքները, տարածել ԱՀԿ-ի խորհուրդները, վերահսկել դրանց կատարումը այնտեղ,  որտեղ հնարավոր է:
6. Դիմել Սփյուռքին հումանիտար օգնության կազմակերպման համար։
7. Ձևավորել միասնական իրավիճակային շտաբ, որը կհակազդի կորոնավիրուսի տարածմանը՝ միջացոռումների համալիր ղեկավարումը կենտրոնացնելու նպատակով:

Վստահ եմ, որ խոհեմություն կցուցաբերեք և կմոտենաք հարցին ամենայն պատասխանատվությամբ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}