Պետական գերատեսչությունների աշխատակիցների մի մասն աշխատանքը հեռահար եղանակով կիրականացնեն
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է. «Կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։
Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը»։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կա հաստատված կորոնավիրուսով վարակի 20 դեպք։
Փոխվարչապետի գրառման տակ քաղաքացիները արունակում են հարցադրումներ անել.
Mon Marti .-լավ է, բայց կարելի է երեք օրով արտակարգ դրություն մտցնել, այդ ընթացքում անխտիր ախտահանել տարածքները, ոստիկաննեը շփվում են բոլորի հետ, օրինակ, նրանք ինչպես պաշտպանվեն:
Արմ Արման.- Պարոն Ավինյան, խնդրում ենք բանկերի հետ խոսեք վարկերը 2_3 ամսով սառեցնեն, ամսեկան 2 մլ վարկ ենք փակում Հունվարից չենք աշխատել, մինչև հաղթահարենք էս վիռուսին
Արփինե Թանքամյան.- Խնդրում եմ ուշադրություն դարձնել մթերքների (հատկապես միրգ֊ բանջարեղենի)։ 1 օրվա մեջ գները մոտ 1.5 անգամ աճել են
Ու էլի շատ հարցեր, որոնք պտտվում են սոցիալական ցանցերում՝ առայժմ անարձագանք։ Տպավորություն է՝ կառավարությունը առնվազն երեք օր հետ է մնում քաղաքացիական գիտակցությունից ու օգտակար ցուցումներից։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- 14.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի
- Նիկոլ Փաշինյանի և կնոջ կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են
- Պետական երաշխիքներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին բանկերի ներգրավման համար
- Կորոնավիրուսի տարածման մեղքի փալանը՝ ում ու ինչի վրա դնել
- Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան