The Guardian-ը երևանյան ավտոբուսի ախտահանման լուսանկարը ներառել է լավագույնների ցանկում
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է հանգստյան օրերի լավագույն լուսանկարները։ Աշխարհի տարբեր ծայրերում արված լուսանկարներից մեկը Երևանի հասարակական տրանսպորտի ախտահանման կադրերից է, հեղինակը Արթուր Հարությունյանն է։
Լավագույն ճանաչված լուսանկարների մեծ մասը կորոնովիրուսի վերաբերյալ են, օրինակ, թե ինչպես են Բալիում ծովափին հանգստացողները դիմակներ կրում, Իտալիայում պատարագի ժամանակ եկեղեցին դատարակ է, կորոնավիրուսի տարածումը խուսափելու համար ինչպես են բարևում իրար պաշտոնյաները, ինչպես են Վաշինգտոնում դատարկել խանութը...