15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է. «Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:
21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»:
Նշենք՝մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակի 20 դեպք։ Երեկ գրանցված 7 դեպքը տեղային է, կապված է Էջմիածնի դեպքի հետ (նշանդրեք)։
Շեշտենք, որ դպրոցների փակման խնդրանքներն ու հորդորները ծնողները, հանրությունը ավելի վաղուց էր սկսել, քան դա գլխի ընկավ անել ՀՀ կառավարությունը։
Դպրոցներում դասերը դադարեցվել են մարտի 13-ից։ Դպրոցականը Էջմիածնից է։
Հանրահավաքներով զբաղված, Էջմիածնի քաղաքապետը ինքնուրույն որոշումներ չէր կայացրել՝ դասերը դադարեցնելու մասին, թեպետ՝ նրան հատուկ նման հարցադրում եղել էր։
Սոցհանրությունը այսօր քննարկում է դպրոցական երեխայի վարակվելու դեպքը, այն մասամբ ու իրավացիորեն կապելով առողջապահության նախարարի հայտնի հայտարարության հետ՝
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- 14.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Գևորգ Գորգսիյան. Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին