15.03.2020. Առաջին հիվանդը լավացել է, հիվանդացել են ևս 2-ը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թարմ տվյալներ է հրապարակել կորոնավիրուսով հիվանդացության վերաբերյալ, դրանց համաձայն, հաստատված դեպքերն ավելացել է։
Նա գրել է.
«Թարմացում՝ 22:00, 15.03.2020թ.
Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք:
Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է»։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- The Guardian-ը երևանյան ավտոբուսի ախտահանման լուսանկարը ներառել է լավագույնների ցանկում
- 15.03.2020. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 26-ի
- Կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի 27 դասընկերները մեկուսացվել են
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին