Իտալիայից ՀՀ վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիներն առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան
Իտալիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են. «Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։
Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ դեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ»։
Հիշեցնենք, որ այսօր Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
- Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից
- 14.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի
- Ուկրաինան Իտալիայից շտապ կտարհանի իր քաղաքացիներին
- Նիկոլ Փաշինյանի և կնոջ կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են
- Կարանտինում գտնվող իտալացիների պատասխանը՝ կորոնավիրուսին
- Իտալիա. COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը
- Ավինյան. մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձածները 14 օր կարանտինում կլինեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին