15.03.2020. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 26-ի
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ ունեն ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:
«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:
Այսօր կլինի ևս մեկ թարմացում»,- հայտնում է նախարարը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում էր՝ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեկվա դրությամբ Հայաստանում հաստատված էր կորոնավիրուսով վարակի 20 դեպք։ Երեկ գրանցված 7 դեպքը տեղային էր, կապված Էջմիածնի դեպքի հետ (նշանդրեք)։
Շեշտենք, որ դպրոցների փակման խնդրանքներն ու հորդորները ծնողները, հանրությունը ավելի վաղուց էին սկսել, քան դա գլխի ընկավ անել ՀՀ կառավարությունը։ Դպրոցներում դասերը դադարեցվել են մարտի 13-ից։
Ու թեև առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Էջմիածնի առաջնային վարակակրի ամբողջ շփման շրջանակը պարզված է, փաստորեն հիմա «շրջանակը» լայնացվում է՝ շրջանակի շրջանակ։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- Կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի 27 դասընկերները մեկուսացվել են
- Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
- ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է
- Էջմիածնեցի կնոջ հասցեական քարտն օդանավակայանից ևս փոխանցվել է Առողջապահության նախարարություն.Հ.Ավագյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին