Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը նորից կորոնավիրուսի թեստ են հանձնել
«Իրավիճակը վերահսկելի է, համագործակցված, կողք-կողքի կանգնելով՝ կարողանանք այս իրավիճակը հաղթահարել»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի շուրջ նոր զարգացումների մասին։
Վարչապետը նաև հայտնեց, թե ինչու են մինչև այժմ ինքն ու իր ընտանիքը շարունակում գտնվել Սևանում. «Հիշում եք՝ առաջին անգամ մեկուսացման առիթը Բրազիլիայից եկող լուրերն էին՝ կապված Բրազիլիայի առաջին տիկնոջ և Աննայի հանդիպումների հետ։ Երեկ մենք ստացանք բացասական թեստ։
Այսօր կորոնավիրուսի նոր դեպք է արձանագրվել Մեղրիի բնակչի մոտ։ Պարզվում է, որ ես Մեղրիից գալուց ճանապարհին շփում եմ ունեցել այդ քաղաքացու հետ։ Իհարկե, ոչ շատ սերտ շփում։ Դրվագներից մեկում մենք մտնում ենք բիստրո, որտեղ, պարզվեց, այդ քաղաքացու մոտով ենք անցել, շփվել ենք։ Հիմա այդ պատճառով մոտավորապես 1 ժամ առաջ կորոնավիրուսի նոր թեստ ենք հանձնել, գիշերը կլինի պատասխանը։ Եթե հանկարծ պատասխանը կլինի դրական, կշարունակենք ես և իմ ընտանիքը մնալ մեկուսացած, եթե բացասական կլինի, վաղ առավոտյան կվերադառնամ Երևան ու կաշխատեմ իմ աշխատանքը կառավարության շենքի աշխատասենյակում»։
Ինչ վերաբերում է ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային անվտանգությունը և առողջությունը։
«Ըստ ամենայնի առաջիկա օրերին կքննարկենք ու որոշում կկայացնենք։ Եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու է այնպիսին, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք նաև դրա մասին որոշում կկայացնենք, բայց այդ որոշումը կլինի հիմնավորված»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վաղը կառավարությունը կքննարկի Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- Փաշինյան. Էջմիածնեցիներին պետք է խնդրենք ժամը 23։00-ից քաղաքի առկա 27 ելքերից օգտվել 3-ից
- 15.03.2020. Առաջին հիվանդը լավացել է, հիվանդացել են ևս 2-ը
- 15.03.2020. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 26-ի
- Կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի 27 դասընկերները մեկուսացվել են
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
- ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
- Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից
- Նիկոլ Փաշինյանի և կնոջ կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին