Ռուս-վրացական սահմանին իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված կան բեռնատարների կուտակումներ
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են. «Եղանակային անբարենպաստ պայմանների և նաև նոր տիպի կորոնավիրուսի չտարածման նպատակով ռուս-վրացական սահմանին իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված, վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ։
Սահմանին առկա կուտակումներով պայմանավորված՝ Վրաստանի պարեկային ոստիկանությունը Վրաստանի տարածքով Ռուսաստան գնացող բեռնատարների երթևեկը կանգնեցնում է ավտոճանապարհի տարբեր հատվածներում (Վրաց-հայկական սահման, Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհ, Նատախտարի, Ժինվալի, Նադիբանի, Կոբի, իսկ Թուրքիայից Ռուսաստան գնացող բեռնատարներն էլ կանգնեցվում են Խաշուրի քաղաքի մերձակայքում)։
Վերոնշյալ վայրերից բեռնատարների բացթողումն ուղիղ կապված է այլ բեռնատարների կողմից վրաց-ռուսական սահմանը հատելու հետ։
Նշենք նաև, որ այն տեղեկատվությունը, թե Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին միայն հայկական բեռնատարներին են կանգնեցնում, չի համապասխանում իրականությանը։ Այդ ճանապարհով բաց է միայն այն բեռնատարների երթևեկը, որոնք գնում են Բաթումիի ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
- ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
- Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից
- Վրաստանում փողը կարանտինի մեջ կպահեն կորոնավիրուսի պատճառով
- Ովքե՞ր կարող են հատել փակված հայ-վրացական սահմանը
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին