«Ոչ» քարոզչության կողմ. Պետական շահի տեսանկյունից ողջամիտ կլիներ չեղարկել հանրաքվեն
«Ոչ» քարոզչության կողմը ձևավորած իրավաբանների նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակային վտանգները վերջին օրերին գնալով ավելի ակնհայտ էին դառնում։ Սակայն մենք միտումնավոր որևէ կերպ հրապարակավ չէինք անդրադառնում այդ հույժ կարևոր հարցին, քանի որ մեր ցանկացած անդրադարձ կարող էր ողջամտորեն ընկալվել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավի համատեքստում՝ առիթ տալով շահարկումների։
Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ բոլորիս սպառնացող վտանգները արդյունավետ կառավարելու համար արտակարգ դրության հայտարարումը անխուսափելի է թվում։
Այդ կապակցությամբ հայտարարում ենք.
1) Մենք շարունակելու ենք հանրաքվեի գործընթացի նկատմամբ վերահսկողական պատշաճ գործիքակազմ ձևավորելուն, ինչպես նաև «այո»-ն բացառող տիրույթում հանրությանն ասելիք ունեցող ուժերին հարթակներ տրամադրելուն ուղղված մեր հանձնառության կենսագործումը, քանի դեռ արտակարգ դրություն հայտարարված չէ։
2) Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու՝ քաղաքական իշխանության նախաձեռնած ողջ գործընթացը որակել և որակում ենք որպես հակասահմանադրական, ուստի պետական շահի տեսանկյունից ողջամիտ կլիներ չեղարկել հանրաքվեն։ Այնուհանդերձ մենք պատրաստ ենք քննարկել նաև դրա հնարավոր հետաձգման հետևանքով առաջացող կազմակերպական և իրավական հարցերը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում
- Փաշինյան. Էջմիածնեցիներին պետք է խնդրենք ժամը 23։00-ից քաղաքի առկա 27 ելքերից օգտվել 3-ից
- «Փաստ». Իշխանության ներսում ինտենսիվ քննարկվել են ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ հանրաքվեն ընդհանրապես չեղարկելու հնարավորությունը
- «Հրապարակ». Իշխանության վերին օղակներում արդեն որոշում է կայացվել հետաձգել ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն
- Հանրաքվեն, Արցախի նախագահի և խորհրդարանական ընտրությունները միանշանակ պետք է հետաձգվեն. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան