Լևոն Արոնյանի կնոջ վիճակը ծանր կայուն է
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, որը մարտի 15-ին ավտովթարի էր ենթարկվել, շարունակում է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ ԲԿ հանրային կապերի և մարքեթինգի բաժանմունքի ղեկավար Լուսինե Պետրոսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ Արիանե Կաոլիի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, պատրաստվում են որոշ վիրահատությունների։
«Ավելին չեմ կարող ասել՝ հաշվի առնելով անձի՝ անձնական տվյալները չհաղորդելու իրավունքը»,- ասաց Լ.Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին, ժամը 00:02-ին Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
Երեկվա վթարի լուրը շատերն են ընդունել տխրությամբ ու անհանգստությամբ։ Արիանեին բոլորը ապաքինում են ցանկանանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան