Արմեն Թավադյան. Իմ նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է, նպատակն էլ խոսքի ազատության ճնշումն է
«Վերաքննիչ դատարանի որոշմամբ պարզ դարձավ, որ ինձ առաջադրված մեղադրանքն ու կալանքն ամբողջությամբ անօրինական են ու անհիմն»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը։
Հիշեցնենք, որ նա օրեր առաջ ազատ արձակվեց կալանքից Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ։
Թավադյանը ենթադրում է, որ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման նպատակն է ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա։
«Սա ճնշում է խոսքի ազատության վրա»,-ասաց Թավադյանը։
Ասուլիսին մասնակցող նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը մանրամասնեց, այս գործի մասին խոսելիս նշել են ու այսօր էլ ընդգծում են, որ այն բազմաթիվ թերություններ ունի, ու դրանցից յուրաքանչյուրը բավարար էր, որպեսզի քրեական հետապնդում չիրականացվի, կալանք չկիրառվի։
«Միշտ պնդել ենք, թե քրեական հետապնդման, թե կալանքի հիմքերն ընդհանրապես բացակայում են։ Ավելի հետաքրքրիր ստացվեց, երբ ծանոթացանք, գործի նյութերին ու տեսանք, թե ոստիկանության ներկայացրած տեսանյութն ինչ տեսանյութերից է մոնտաժվել, դրանց ամբողջական բովանդակությանը ծանոթացանք, արդյունքում հասկացանք, որ այդ տեսանյութերը լրիվ հակառակ բանն են ապացուցում, ինչը բավականին պրոֆեսիոնալ, բայց ոչ բարեխիղճ մոնտաժի արդյունքում փորձել էր հանրությանը ներկայացնել այլ կերպ»,-մանրամասնեց փաստաբանը։
Խուդոյանը հույս հայտնեց, որ առաջիկայում դռնբաց դատական նիստերի ընթացքում այդ հարցին անդրադառնալում ինչպես նաև այդ տեղակատվությունն ամբողջությամբ հասանելի դարձնելու հնարավորություն կունենան։
«Դրանից հետո կհետևենք այն մարդկանց ռեակցիային, ովքեր այս ընթացքում խախտելով անմեղության կանխավարկածըմ բոլոր սկզբունքները, նաև անցնելով բարոյականության սահմանները, իրենց իրավունք են վերապահել կարծիք արտահայտել։ Բնական է, բոլորն ունեն կարծիք արտահայտելու իրավունք, բայց այդ կարծիքը պետք է լինի հավասարակշռված, ոչ թշնամական, և անմեղության կանխավարկածի պահպանմամբ»,- ընդգծեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա շինծու գործ էր, ցավոք սրտի, դրա համար պահանջվեց 79 օր. Թավադյան
- Արմեն Թավադյանն ազատ կարձակվի. Դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը
- Արմեն Թավադյանի գործով վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքը կքննվի վաղը
- Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրգործով նախաքննությունն ավարտվել է
- Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը
- Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան