Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 200-ի
Կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը Բրազիլիայում, ըստ կիրակի օրվա տվյալների, հասել է 200-ի, հաղորդում է ria.ru-ն՝ հղում տալով Առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ ուրբաթ օրը գրանցվել էր վարկման 98, իսկ շաբաթ օրւ՝ 121 դեպք։ Այինքն՝ մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 79-ով։
Հիվանդության ամենաբարձր ցուցանիշը՝ 136, գրանցվել է Սան-Պաուլուում: Վարակի տարածման ամենաբարձր ցուցանիշով երկրորդ տեղում Ռիո դե Ժանեյրոն է՝ 24 դեպք։
Նաև, ըստ Առողջապահության նախարարության տվյալների, ավելի քան 1,9 հազար մարդ հսկողության տակ է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները