Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ
Մեկ օրում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ, մահացությունների դինամիկան գրեթե հավասար է վերականգնվողների քանակին, ասել է երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անգելո Բորելին: Այս մասին գրում է Ria-ն։
«Մենք արձանագրել ենք 369 վերականգնում, առողջացածների թիվը հասել է 2335-ի», - ասել է Բորելը:
Շաբաթ օրը գրանցվել է ամենաշատ թվով վերականգնումներ (+527): Անցած օրերին վերականգնման դեպքերը օրական 200-ի մոտ էին լինում։
«Ցավոք, զոհերի թիվը 368 է», - ասել է պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ:
Այսպիսով, մահացությունների թիվն Իտալիայում հասել է 1809-ի:
Բորելիի խոսքով, Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը մեկ օրում մնում է 3,5 հազարի մակարդակի վրա. այժմ կա 24,7 հազար վարակված, այդ թվում ՝ առողջացածները: